ԿարևորՀասարակություն

Այսօր ճարտարապետ Մարկ Գրիգորյանի ծննդյան 120-ամյակն է

Այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստանում բազմաթիվ հայտնի շենքերի հեղինակ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ԽՍՀՄ Պետական մրցանակիր, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանի ծննդյան 120 ամյակն է։

Այդ առիթով թանգարանի տնօրենն ու ճարտարապետի թոռը՝ Մարկ Գրիգորյանը, ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է առցանց ցուցահանդես-դասախոսություն: Տեսաֆիլմը նկարահանվել է այն տանը, որտեղ ապրել է ճարտարապետը:

Լուսանկարները՝ Մարկ Գրիգորյանի ֆեյսբուքի էջի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ նշանավոր ճարտարապետի բեղմնավոր աշխատանքի շնորհիվ է նաև, որ մենք ունենք այսօրվա Երևանը՝ բոլորիս ծանոթ շենքերով, որոնք իրենց մեջ ամփոփում են ազգային ավանդական ճարտարապետության տարրերն ու 20-րդ դարի արդիական պատկերացումներից բխող լուծումները:

«Մարկ Գրիգորյանի ժառանգությունը գեղարվեստական ընկալման բարձր նշաձող է սահմանել մեզ՝ այսօրվա ապրողներիս համար»,- գրել է քաղաքապետը:

Back to top button