ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Սպասե՞լ կորոնավիրուսի պատվաստանյութին, թե՞ ոչ

Ցանկացած պատվաստանյութի սպասել պետք է ՝ դրան զուգահեռ  իրականացնելով   կանխարգելիչ  միջոցառումներ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  վարակիչ հիվանդությունների  համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը  « Ռադիոլուրի հյուրասրահ»–ում հիշեցրել է , որ 2009 թվականին   բռնկված   վարակի՝ խոզի գրիպի պատվաստանյութը երկրներին հասանելի է դարձել   1.5- 2 տարի հետո։ 

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գտնելու ուղղությամբ աշխատում են բոլոր  երկրները, իսկ Հայաստանն անում է այն բոլոր միջոցառումները, որոնք առաջարկում է ԱՀԿ–ն։

Վարակվածների թվի ամենօրյա կայուն աճը, ըստ Լիանա Թորոսյանի, մտահոգիչ է, սակայն եթե մեկուսացման և կանխարգելման   միջոցառումները չձեռնարկվեին, թվերն ավելի մեծ  կլինեին։    

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցչի հետ   խոսել ենք  կորոնավիրուսի տարածման պատկերի, միտումների, նաև  կենտրոնի վարակված աշխատակիցների  վիճակի  ու նոր մեկուսացվածների մասին։

Back to top button