ԿարևորՄիջազգային

Ռեստորանները կունենան նոր ընթացակարգ. ԱՄՆ իշխանությունների նոր առաջարկությունը

ԱՄՆ իշխանությունների մշակած վերաբացման ծրագիրը ներառում է մի շարք նոր առաջարկություններ դպրոցների, ռեստորանների, եկեղեցիների վերաբերյալ:

Ինչպես «Ամերիկայի Ձայն»-ն է գրում, առաջարկությունները մշակվել են Վարակների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից, որը փաստաթուղթը տրամադրել է Սպիտակ տանը: Այն դեռևս վերջնական հաստատման փուլում է:

Գերատեսչության առաջարկությունները նախատեսված են 7 տեսակի հաստատությունների համար, ներառյալ դպրոցների, ճամբարների, մանկապարտեզների, կրոնական հաստատությունների, հանրային տրանպորտի, բարերի և ռեստորանների, ինչպես նաև աշխատավայրերի համար:

Ուղեցույցում ասված է, որ ռեստորանները պետք է կիրառեն մեկանգամյա մենյուներ և սպասքեղեն: Պետք է դրամարկղերի մոտ տեղադրվեն պաշտպանիչ ապակիներ, սահմանափակվի հերթափոխի աշխատակիցների թիվը և վերացվեն բուֆետներն ու աղցանների բարերը:

Back to top button