Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ջրապաշարների արդյունավետ օգտագործման հարցն ավելի սուր է դրվում

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Կառավարությունը ընդունված որոշմամբ հանձնարարում  է 10 օրը մեկ տեղեկատվություն ներկայացնել երաշտի նախապայմանների վերաբերյալ: Իսկ էկոնոմիկայի  եւ շրջակա միջավայրի նախարարություններին հանձնարարում է միջոցներ ձեռնարկել տնտեսվարողների մոտ ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման համար: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հանձնարարվում է եռօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել կառավարություն՝ ջրօգտագործողներին նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում  ապահովելու վերաբերյալ:

Վերոհիշյալ բոլոր միջոցառումներն ուղղված են գյուղատնտեսության ոլորտի համար անխափան ոռոգման ջրի ապահովման խնդրի լուծմանը: Այն առավել արդիական է այսօր, երբ համավարակով պայմանավորված պարենային անվտանգության խնդիր է դրված: Մյուս կողմից,  որոշմամբ ջրի մատակարարումը կանոնակարգվում է մի տարածաշրջանում, որի համայնքների բնակիչները պարբերաբար բարձրաձայնում  էին ոռոգման ջրի պակասի մասին՝ դրանում տեսնելով գործող ՓՀԷԿ-երի աշխատանքների հետեւանքները, որոնք հատկապես Սեւանի ջրահավաք ավազանում մեծ թիվ են կազմում: Կառավարության որոշումը ջրային ռեսուրսների կառավարման լիազոր մարմնին՝ շրջակա միջավայրի նախարարությանը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում օպերատիվ միջոցառումներով նվազեցնել ՓՀԷԿ-երի կամ այլ արդյունաբերական օբյեկտի ջրօգտագործման ծավալները եւ դրանք ուղղել բնակչության առաջնային պահանջների բավարարմանը»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button