ԿարևորՀասարակություն

«ԽՕՍՔ ԱՌ». մրցույթ՝ աշխարհասփյուռ հայախոսների համար

Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան հայկական բաժանմունքը աշխարհասփյուռ հայախոսների համար հայտարարում է նոր մրցույթ:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ «ԽՕՍՔ ԱՌ»-ը հնարավորություն է մայրենիով ներկայացնել այն բոլոր մարտահրավերները, որոնք այսօր ծառացել են ողջ մարդկության առջև:

Մրցույթի մասնակիցները առցանց եղանակով պետք է ներկայացնեն աուդիո, վիդեո, գրաֆիկական կամ գրական աշխատանքներ, որոնք կլինեն ստեղծագործ և նորարար մոտեցումներով ու հայերենով կարտապակերեն համաշխարհային նշանակության խնդիրները: Մրցույթի 50 հաղթողներից յուրաքանչյուրը կստանա 500 դոլար գումարային պարգև: 

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://gulbenkian.pt/armenian-commu…/…/the-be-heard-prize/:

Back to top button