ԿարևորՀասարակություն

«Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաներն այսօրվանից կարող են վերսկսել իրենց գործունեությունը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են այսօրվանից վերսկսել իրենց գործունեությունը։

«Ի ուրախություն Վանաձորի կարի ֆաբրիկաների աշխատակիցների

Վաղվանից «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը՝ պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով»,- գրել է նա:

Ապրիլի 21-ին Վանաձորում «Գլորիա» ֆաբրիկայի մի քանի տասնյակ աշխատակիցներ մտել էին ֆաբրիկայի փակ շենք և պահանջել վերսկսել աշխատանքը։ Ոստիկանությունը տուգանել էր նրանց արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար: Ֆաբրիկայի աշխատանքների վերագործարկման հետ կապված Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դիմել էր պարետատուն: 

Back to top button