ԿարևորՀասարակություն

Ալեն Սիմոնյան–Արթուր Դանիելյան միջադեպին արձագանքել է ՄԻՊ արագ արձագանքման խումբը

«Ահազանգի հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման մեկ խումբ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով, ևս մեկ խումբ մեկնել է Կենտրոնականի բաժին՝ այդ գործի հետ կապված ևս 2 անձի տեսակցելու համար»,–ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Ոստիկանությունից էլ հաղորդում են, որ ահազանգ են ստացել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից «Ադեկվատ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, այժմ գործողություններ են ընթանում:

Back to top button