ԿարևորՏնտեսական

Փոխհատուցում կստանան բերքը ցրտահարությունից ապահովագրած ծիրան և խաղող մշակողները

Ծիրան և խաղող մշակողները, որոնք տարեսկզբին ապահովագրել էին իրենց բերքը գարնանային ցրտահարությունից, փոխհատուցում կստանան։ Տուժած ֆերմերների վնասը հիմա գնահատում են, իսկ գումարի չափը պարզ կլինի բերքահավաքից 15 օր առաջ։

Մինչև այժմ կնքվել է մոտ 730 պայմանագիր։ «Այսօր անհրաժեշտ է, որ մեծ ներգրավում լինի նաև ֆերմերների կողմից, որպեսզի կարողանանք կայացնել ապահովագրական ինստիտուտը»,-ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Back to top button