ԿարևորՀասարակություն

Հեռավար կրթությունը կշարունակվի մինչև մայիսի 22-ը. ԿԳՄՍ փոխնախարար

«Հեռավար կրթությունը կշարունակվի մինչև մայիսի վերջ: 5-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում դասերը կտևեն մինչև մայիսի 22-ը, իսկ 6-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում՝ մինչև  մայիսի 23-ը: Բաց թողնված դասերը հաշվառվելու են ըստ հեռավար ուսուցման ծածկած ծավալի: Ըստ այդմ՝ այն դպրոցներում, որոնք լրացրել են հեռավար կրթությամբ այս տարվա ողջ ծրագիրը, հաջորդ ուսումնական տարում լրացնելու խնդիր չի դրվելու»,- այսօր Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշել է, որ այժմ քննարկվում են հաջորդ ուսումնական տարում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 6-օրյա ուումնական շաբաթ ունենալու և ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու հարցերը:

«Տարեկան գնահատականներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը էլեկտրոնային մատյաններում գրանցված գնահատականների հաշվարկով»,- ասել է  փոխնախարարը:

Back to top button