Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Գործադիրը օրենքով կանոնակարգում է հեռավար աշխատանքը

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Համավարակը  վեր հանեց հատկապես աշխատանքային հարաբերությունների մի շարք խնդիրներ, որոնց կարգավորման կարիքն իրեն զգացնել տվեց առաջին իսկ օրերին: Համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանոնակարգման համար գործող «Արտակարգ դրության մասին» օրենքը չէր կարող ընդգրկել սոցիալ-տնտեսական ոլորտի բոլոր հարցերը:  Պետության բնականոն կենսագործունեության համար այդ հարաբերությունների կարգավորումն օրվա խնդիր է: Վերջին երկու ամսվա ընթացքում հասարակության մոտ առաջացան մի շարք հարցեր, որոնց պատասխանը հնարավոր է տալ օգտագործելով միայն իրավական գործիքակազմը:

Կառավարության առաջարկով հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգի  երեք հարցն էլ վերաբերում են համաճարակի ժամանակ առաջացած իրավահարաբերությունների կարգավորմանը:  Գործադիրի ներկայացրած օրենքի փաթեթներից մեկով  առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Հայաստանի աշխատանքային  եւ վարչական օրենսգրքերում: Այս իրավական ակտերի արտակարգ ռեժիմով քննարկմանը սպասում են հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ եւ գործատուներ:

Օրինագծի հիմնական փոփոխություններով գործադիրը կարգավորում է հեռավար աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցերը, որոնք սահմանված չեն օերնսգրքում: Ոլորտը կարգավորող գործող իրավական նորմը սահմանում է, որ  եթե աշխատողը, թեկուզ առարկայական պատճառներով ուշանում է կամ լրիվ օրը չի ներկայանում աշխատանքի, ապա գործատուն իրավունք ունի վերջինիս ենթարկել կագապահական տույժի ինչպես նաեւ լուծարել պայմանագիրը: Քննարկման ներկայացված օերնսդրական կարգավորմամբ լուծման տարբերակներ է առաջարկվում տարերային աղետների տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթի այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման  ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված աշխատանքային հարաբերություններին՝ բացառելով նման դեպքերում աշխատանքից ազատումը»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button