Հասարակություն

Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը

Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն տվեց Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրել համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ, Հնդկաստանի ազգային առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը:

Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաև կհոգա այն Երևան տեղափոխելու, պատվանդանի կառուցման ու տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:

Back to top button