ԿարևորՀասարակություն

2020 թվականի ապրիլի 24-ի միջոցառումների մասին. «ճգնաժամը որպես հնարավորություն» թեզի իրագործումը

2020 թվականի ապրիլի 24-ի միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց,  ովքեր իրականություն են դարձնել միջոցառումների ծրագիրը, նաև այն քաղաքացիներին, ովքեր հաղորդագրություններ ուղարկելով՝ մասնակցել են վիրտուալ երթին:

«Մենք քննարկում էինք գաղափարներ, բայց չգիտեինք, թե արդյունքում կկարողանա՞նք պարզերես լինել մեր ժողովրդի, մեր սփյուռքի առջև, թե՞ ոչ: Բայց մենք առաջնորդվեցինք «ճգնաժամը որպես հնարավորություն» ռազմավարությամբ:  Եվ ստացվեց, բայց ի՞նչ տեղի ունեցավ՝ մեր մասին պատմեցինք առանց աղաղակի, շատ տեսանելի ու լսելի, ուժեղ ոգեկոչեցինք, բայց առանց ողբի: Ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից , ու համոզված եմ, որ այդ կերպարը բոլորիս շատ դուր եկավ»,- ասել է վարչապետը:

Back to top button