Ծովահայեր

Շիրակցի ծովագայլը. «Ծովահայեր»

 Շատ հաճախ ոչ թե մենք ենք ընտրում մեր կյանքի ուղին, այլ հենց ուղին է մեզ ընտրում։ Երբեմն անորոշությունից մոլորված`տուրք ենք տալիս այդ ճանապարհին և միայն հետհայացքի ժամանակ գիտակցում, որ ապրել ենք հարուստ տպավորություններով ու արկածներով մի կյանք, ինչի մասին չէինք էլ կարող երազել պատանեկան մաքսիմալիզմով վառվող տարիներին։

Մեր հերոսը՝ Շիրակի մարզի Բասեն (այն ժամանակ՝ Մուսայելյան) գյուղում, գյուղական պարզ ու միապաղաղ կյանքով ապրող ընտանիքում  ծնված Մելիք Մինասյանը, ում մանկության տարիների ամենամեծ իրադարձությունը գյուղական ակումբում ցուցադրվող հնդկական ֆիլմերն էին, չէր էլ կարող պատկերացնել, որ տարիներ անց կբռնի ծովագնացի ուղին՝ կտրելով կանցնի օվկիանոսները, հայրենիքը, գյուղն ու հարազատներին կկարոտի փոթորկած ծովերում՝ բնության հզոր տարերքի հետ կռիվ տալով։

  Մելիքը 1987թ.-ին ընդունվում է Էստոնիայի Պյառնո քաղաքի ծովային դպրոց։ Գերազանց ավարտելով՝ գործուղվում է Սանկտ Պետերբուրգի (այն ժամանակ Լենինգրադի) Ծովակալ Մակարովի անվան  ծովային պետական ակադեմիան և ուսումնասիրում նավերի մեխանիկական կառուցվածքը։ 1994 թ.-ից արդեն կյանքը շարունակվում է բաց ծովում, բազում աշխատանքի հրավերներ է ստանում, նավարկում օվկիանոսներում։

 Մելիք Մինասյանը շուրջ 40 տարի բացակայությունից հետո Հայաստան եկավ արտակարգ դրության ժամանակ և նախատեսվածից էլ երկար կմնա, փակ սահմաններն այս անգամ հնարավորություն կտան մանկության կարոտն առնել հարազատ գյուղից և «Ծովահայեր»-ի եթերում պատմել  երիտասարդության խելահեղ ծովագնացությունների մասին։

Back to top button