ԿարևորՀասարակություն

«Գլորիա» կարի ֆաբրիկայի վերաբացման վերաբերյալ պարետատան պատասխանը՝ վաղը

«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի կողմից ընկերության վերագործարկման համար պարետատանն ուղղված դիմումի պատասխանը կհրապարակվի վաղը, այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: 

Ըստ մարզպետի՝ պարետատան որոշումը, ամենայն հավանականությամբ, կլինի դրական՝ հաշվի առնելով  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դրական եզրակացությունը։

«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները որոշել էին գնալ աշխատանքի՝ չնայած սահմանափակումներին, ինչի համար ընկերությունը տուգանվել էր 100 հազար դրամով։

Back to top button