Զրույց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար Կոնստանտին Ենկոյանի հետ:
Նա սկսել է դասավանդել դեռևս ԵՊԲՀ-ի երկրորդ կուրսում՝ բացառության կարգով: Գերազանցությամբ ավարտելով ընդհանուր բժշկության ֆակուլտետը, արժանացել է Հերացու անվան կրթաթոշակի:
28 տարեկանում նա արդեն գիտությունների դոկտոր էր: 60-ից ավել գիտական աշխատանքների և հոդվածների հեղինակ է, որոնց հիմնական մասը հրապարակվել է միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում:
Հեղինակել է «Նեյրոգիտության հիմունքներ» դասագիրքը: