ԿարևորՀասարակություն

COVID-19. Հաստատվել է 69 նոր դեպք, ապաքինվել է 30 քաղաքացի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 69 նոր դեպք:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1746 է, արձանագրվել է մահվան 28 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17 հազար  931 թեստ։

Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 30-ով, և բուժվածների թիվը դարձել է 833։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 885 պացիենտ:

Back to top button