ԿարևորՀասարակություն

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում սահմանափակումները կերկարաձգվեն

Պարետի որոշմամբ Մարալիկ և Ձորակապ համայնքներ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի սահմանափակումը երկարաձգվել է մինչև ապրիլի 30-ը` ժամը 23։59-ը:

Բացառություն են կազմում առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժը և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկությունը:

«ՀՎԿԱԿ-ի մարզային պատասխանատուների կարծիքով, վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով, սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում: Շնորհակալություն ենք հայտնում Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի մեր ազգաբնակչությանը կիրառվող սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու և պատասխանատու կեցվացք դրսևորելու համար»,- գրել է մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում:

Back to top button