Ստարտափ Հայաստան

Հայ երիտասարդների ստարտափը կարող է հեղափոխական լինել գիտության և բշկության մեջ․ «Ստարտափ Հայաստան»

Մի ժամանակ որևէ հայի հաջողության մասին լսելիս զարմանում էինք, դրա հետ միասին հպարտանում ու երբեմն էլ երազում, որ նման հաջողությունները շատ լինեն։ Այսօր մենք հասել ենք նրան, որ մեր երիտասարդները մեկը մյուսին հերթ չտալով վազում են հաջողությունների հետևից ու իրենց տեղն ամրապնդում ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։

«Ֆոլդինկ» ստարափի թիմի մեծամասնությունը Բժշկական համալսարանի շրջանավարտներ և ուսանողներ են: Նրանք մշակել են եռաչափ բիոտպագրության մեթոդներ՝ նպատակ ունենալով տեխնոլոգիան հասանելի դարձնել հայ գիտնականների, ինչպես նաև զարգացող այլ երկրների համար:

Աշխարհում այս ոլորտը զարգացման փուլում է, այն օգտագործվում է բժշկագիտության մեջ՝ գիտական փորձերում և բուժման նոր մեթոդների մշակման համար:

Ապագայում, երբ բիոտպագրության ոլորտը զարգանա, կանխատեսվում է, որ հնարավոր կլինի բիոտպագրել ավելի բարդ կառուցվածքներ՝ օրգաններ:

Սակայն այժմ, այս տեխնոլոգիայով հնարավոր է տպել հյուսվածքներ, որոնք, այսպես ասած, օրգանների բաղկացուցիչ մասերն են:

Քանի որ այս ոլորտը շատ բարդ և ծախսատար է, ներկայումս դրանով զբաղվում են միայն զարգացած երկրների լաբորատորիաներում, ինչը ենթադրում է ֆինանսական մեծ ծախսեր և հնարավորութւուններ, բայց տղաները կարողացել են իրենց ունենցած հնարավորություններով լավ արդյունքներ գրանցել։

Ինչքան էլ հաջողության հասնելը ոգևորիչ լինի, մեկ է, տղաները չեն բավարավում իրենց ունեցածով և անգամ մեկուսացման այս օրերին նոր գաղափարների իրագործման համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծում։

Back to top button