Սփյուռքի ձայնը

Հունաստանի հայ երիտասարդները ապրիլի 24-ի նախօրեին ավանդույթի համաձայն արյուն են հանձնում. «Սփյուռքի ձայնը»

«Ռադիոայգ» առցանց ռադիոկայանի հաղորդման ընթացքում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով իրենց պատգամներն են հղում Արաբական միացյալ Էմիրությունների և Քաթարի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգիսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Մհեր Մկրտչյանը և Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:

Հունաստանի հայ երիտասարդները ապրիլի 24-ի նախօրեին ավանդույթի համաձայն արյուն են հանձնում Հունաստանի հիվանդանոցներում:

Այս տարի նրանց այս գործողությունն ավելի մեծ թափ է ստացել և արդյունավետ համարվել՝ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով:

ԻՆչպե՞ս է Հունաստանի Հայ դատի հանձնախումբը ոգեկոչելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, պաշտոնական ի՞նչ ելույթներ կհնչեն․ հեռախոսազրույց Հունաստանի Հայ դատ հանձնախմբի ատենապետ Հռիփսիմե Հարությունյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button