ԿարևորՀասարակություն

Արա Մալիկյանը Կոմիտասի ստեղծագործությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայտնի երաժիշտ, ջութակահար Արա Մալիկյանը Հայոց ցեղասպանության օրվա կապացությամբ ֆեյսբուքի իր հետևորդներին ներկայացրել է Կոմիտասի «Քելե, քելե» ստեղծագործությունը։

Հայկական արմատներով երաժիշտը ծնվել է Լիբանանում՝ 1968թ-ին։ 14 տարեկանում մեկնել է երկրից, այժմ բնակվում է Մադրիդում։

Իր առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկան հասակում, իսկ 14 տարեկանում դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ գերմանական կառավարության կողմից կրթաթոշակ է ստանում, որպեսզի սովորի Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում։ 15 տարեկանում նա ամենաերիտասարդ ուսանողն էր, որն ընդունվել էր այս հաստատություն։

Մալիկյանը նվագել է հինգ մայրցամաքների ավելի քան քառասուն երկրների լավագույն համերգասրահներում՝ Նյու Յորքում (Carnegie Hall), Փարիզում (Salle Pleyel), Վիեննայում (Musikverein), Տորոնտոյում (Ford Center ), Կալաոռայում (Ideal Theatre), Մադրիդում ( Royal ), ինչպես նաև Ցյուրիխի, Լոնդոն, Կադիսի, Պուերտոլյանոի, Տոկիոյի, Ստամբուլի, Բեռլինի, Աթենքի, Վենետիկի, Լոս Անջելեսի, Հոնկոնգի, Կուալա Լումպուրի, Կուբայի, Բոգոտայի, Մյունխենի, Բարսելոնայի և այլ համերգասրահներում:

Ուսանել է Հաննովերում և Լոնդոնում: Թողարկել է տասնյակ ձայնապնակներ։

Back to top button