ԿարևորՀասարակություն

Ավելի քան 3500 ուսանող պետական աջակցություն կստանա

Ավելի քան 3500 ուսանող կստանա պետական աջակցություն ուսաման վարձի 100 կամ 75 տոկոսի չափով՝ կախված ՄՈԳ-ի արժեքից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հակաճգնաժամային 14-րդ միջոցառման մանրամասները։

«Բուհերը մեզ տվել են ցանկերը, թե ինչ տիպի խմբեր ունեն իրենց մոտ: Մենք ըստ դրա հաշվարկ ենք անելու, գումարները տրամադրելու ենք բուհերին, և արդեն բուհերը տեղում ուսանողների հետ են աշխատելու»,- ասել է Հարությունյանը:

Դիտարկմանը, թե շատ էին այն կարծիքները, որ 90 և ավել ՄՈԳ-ը շատ բարձր նշաձող է, նախարարը պատասխանել է.

«Մեր ընդհանուր քաղաքկանությունն այնպիսին է, որ լավ սովորող ուսանողը դուրս չպետք է մնա համալսարանից: Մենք առավելագույնս խրախուսելու ենք այս տրամաբանության մեջ, բայց մենք 80 տոկոսից կամ 90 տոկոսից ցածր ՄՈԳ-երի դեպքում լավ պայմաններով վարկերի տրամադրման ծրագիրն ենք իրականացնում, որպեսզի ընդգրկումը մեծ լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Back to top button