ԿարևորՄտքերի խաչմերուկ

105-ամյա հարցերի մասին այլ կերպ մտածելու ժամանակը. «Արժեքների հեղափոխություն»

Վիրուսային մեկուսացման միջավայրը յուրահատուկ համախմբվածության միջավայր է․մեկուսացել ենք հանուն ընդհանուրի  շահի, հանրության մի օղակն իրեն պատասխանատու է զգում մյուսների համար և գիտակցում  է իր դերը։

«Եթե այդ գիտակցմամբ կառուցենք կամ վերականգնենք այն, ինչ տուժել է վերջին  ամիսներին, կարող ենք ավելի լավ բան կառուցել, քան ունեցել ենք»,- ասում է «Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը։

Նա կարծում է, որ վերջին 5 տասնամյակների ընթացքում առաջին անգամ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չգնալը հնարավորություն է  105-ամյա հարցերի մասին այլ կերպ մտածելու համար։

«Հուշահամալիր այս տարի չենք գնալու, բայց մեզ հարցեր ենք տալու, հետևություններ ենք անելու՝ մեկը մի քիչ շատ, մյուսը՝ ավելի քիչ։ Կարևորն այն ներքին աշխատանքն է, որը գնալ-չգնալուց կախված չէ։  Մենք այդ հետևություններին գալու ենք անխուսափելիորեն»,- համոզված է «Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակը։

Back to top button