Մտքի ուժը

Հայ գիտնականները էկոլոգիապես մաքուր պատրաստուկ են ստացել՝ գյուղատնտեսության համար․ «Մտքի ուժը»

«Կենսաբան լինելը հաճելի է, կրկնակի հաճելի է, երբ մոլեկուլային կենսաբանությամբ ես զբաղվում», — ասում է Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայի ավագ գիտաշխատող Անիչկա Հովսեփյանը։

Նա հաճույքով է պատմում իր աշխատանքի առանձնահատկությունների մասին, նշում, թե որքան կարևոր է, երբ տեսնում է իր աշխատանքի արդյունքը։
«Երբ աշխատում ես մի մանրէի հետ, որը սինթեզում է 40 գրամ արգինին ու դու գիտես, որ այն կարևոր նշանակություն ունի բժշկության մեջ, տեսնում ես արդյունքն ու սիրում քո աշխատանքը։

Կամ երբ մելանին ենք ստանում, գործածում բույսերի մեջ ու տեսնում արդյունքը, ես հիանում եմ իմ աշխատանքով», — պատմում է գիտնականը։

Հատկապես կարևորում է այն, որ գյուղացուն օգուտ տվող, էկոլոգիապես մաքուր պատրաստուկ է ստացել։ Մինչև տարեվերջ գուցե պատրաստուկն արդեն շուկայում լինի, սակայն, գիտնականն ասում է, որ բզիենսն իր գործը չէ։ Ինքը գիտնական է, պետք է իր գործով զբաղվի։

Back to top button