ԿարևորՄտքերի խաչմերուկ

Բահրեյնի անապատի ծառը եւ ճապոնական Ֆուձիյամայի ձյունը. ներքին տուրիզմի գրավչության բանաձեւը

Կորոնավիրուսի տարածման հետեւանքով, ըստ տարբեր վերլուծությունների, ամենաշատը տուժում է զբոսաշրջությունը` եւ արտագնա տուրիզմը, եւ ներքին տուրիզմը։ Անգամ ՀԲ տվյալների համաձայն, որը վերջերս հրապարակվեց, այս ոլորտն ամենախոցելին է։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը մարտի վերջին հայտնեց, որ ոլորտում ֆինանսական կորուստների մասով դեռ հաշվարկ չի կատարվել, սակայն խոսքը մոտ 134 միլիոն դոլարի կորստի մասին է։ Կրկին ըստ վիճակագրության, առաջին եռամսյակում 175 հազար զբոսաշրջիկ չի այցելել երկիր։

Ո՞րն է ստեղծված վիճակից դուրս գալու ելքը, ինչպե՞ս զարգացնել ներքին տուրիզմը, գնային ճկուն քաղաքականության որդեգրմա՞ն, թե՞ նոր ռազմավարության ու մոտեցումների։

«Արտ Լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը «Մտքերի խաչմերուկ» հաղորդման ժամանակ զուգահեռներ է անցկացրել Ճապոնիայում, Բահրեյնում, ԱՄԷ–ում, Արեւմուտքի երկրներում իրականացվող զբոսաշրջային քաղաքականության հետ, եւ, լավագույն օրինակները համադրելով եւ տեղայնացնելով հայկական զբոսաշրջային հետաքրքրությունների հետ, հանդես եկել առաջարկություններով։

«Ինչո՞ւ Ճապոնիայի նման թանկ երկրում  ներքին տուրիզմը մեծ թիվ է կազմում, գրեթե չկա արտագնա տուրիզմ, իսկ Բահրեյինի նման փոքր երկիրում աճում է զբոսաշրջությունը»

Առաջարկ առաջին՝ ներքին զբոսաշրջությունը զարգացնելու համար ներգրավել դպրոցականներին, երիտասարդներին։

Առաջարկ երկրորդ՝ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքների պատմական նշանակությանը վերաբերող տեղեկատվության լայն տարածում։

Առաջարկ երրորդ՝ հյուրատներին զուգահեռ մեծացնել զվարճանքի ու տեսարժան վայրերը` առավելություն տալով տեղացի զբոսաշրջիկի ցանկությանը։

Back to top button