ԿարևորՔաղաքական

Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին․ Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ երբեք չպետք է մոռանալ զոհերի մասին:

«Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին։ Այս հանդիսավոր օրը մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապահով զգալ իրեն խտրականությունից և հետապնդումներից՝ անկախ նրանից, թե ով է նա, որտեղից է և ինչին է հավատում:

Հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր անարդարացիորեն տուժել և զոհվել են այս ողբերգական ժամանակաշրջանում: Մենք հարգում ենք նրանց սերունդներին, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող կանադացիներին, որոնք այդքան շատ բան են արել մեր երկիրն ամրապնդելու համար։ Ճանաչելով Հայ ժողովրդի ուժն ու ոգին՝ մենք նույնպես հույսով ենք նայում խաղաղության ու փոխադարձ հարգանքի ապագային։ Այլևս երբեք չպետք է անտարբեր լինենք ատելության և բռնության դրսևորումների նկատմամբ»,- գրել է Կանադայի վարչապետը:

Back to top button