Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պահանջատիրությունը հայ ժողովրդի հաղթական առաջընթացի ճամփան է

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Ճակատագրի հեգնանքով՝ պատմության բոլոր դարաշրջաններում, երբ մենք առաջնորդվել ենք մարդկության առաջադեմ արժեքներով՝ մեր ոչ բարեկամ հարեւանները մեզ պատասխանել են նախնադարյան մահակներով ու սվիններով: Այն արվել է քրիստոնեական Հայաստանի պատմության ողջ ընթացքում, այն արվեց 20-րդ դարի սկզբին՝ Արեւմտյան Հայաստանում, այն արվեց  Բաքվում ու Արցախում:  Հետեւաբար, պահանջատիրությունը եւ պայքարը միշտ էլ օրակարգում կլինեն եւ զգոն կպահեն մեզ այնքան ժամանակ, քանի դեռ մեր հարեւանների համար ընկալելի չէ մարդկության առաջադեմ արժեքային համակարգը:

Իսկ հայ ժողովուրդը մնալու է պահանջատեր: Մեր պայքարի հերթական փուլը մեկնարկել է ազգային վերածննդի տարիներին՝ Արցախյան ազատամարտի փառահեղ հաղթանակով: Այս գոյամարտի փայլուն ելքը փաստեց, որ հայ ժողովուրդը, այնուամենայնիվ, դասեր քաղել է 1915 թվականից եւ այսօր կերտում է իր հազարամյա պատմության հերթական ոսկե էջը: Հետեւաբար, Ցեղասպանության հարցի արծարծումը վախի մթնոլորտի,  թույլի ու հալածյալի հոգեբանության քարոզ չէ: Այն Արցախով մեկնարկած մեր ժողովրդի հաղթական ընթացքն է, մեր անմեղ զոհերի սուրբ արյան կանչը: Այս ճանապարհին մեր կողքին է նաեւ քաղաքակիրթ աշխարհը:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button