Հասարակություն

Ծիծեռնակաբերդ 2020. հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին

Ծիծեռնակաբերդ են այցելել ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի նոր ընտրված նախագահը: 

Նրանք ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, ապա ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծիծեռնակաբերդում նաև Սրբոց նահատակաց բարեխոսական կարգ է կատարել:

Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դեպի հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները փակ են մինչեւ ապրիլի 25-ը՝ ժամը 22-ը։ Քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։

Back to top button