ԿարևորՔաղաքական

Դոնալդ Թամփի ուղերձը՝ «Մեծ Եղեռն» եզրույթով

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը միանում է աշխարհի բոլոր հայերին՝ հիշելով ու հարգանքի տուրք մատուցելով ավելի քան մեկ դար առաջ Մեծ Եղեռնի տառապանքներով անցածներին։ Այս մասին ասված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ: Դեսպանատունը հրապարակել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը:

Ստորև ներկայացնենք ԱՄՆ նախագահի ուղերձը ուղերձը Հիշատակի օրվա առիթով.

«Այսօր մենք միանում մարդկությանը՝ հիշատակի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի զոհերին։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին՝ 1915թ․ սկսած, տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին զոհ են գնացել մեկուկես միլիոն հայեր։ Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում մաքառումների ուղով անցած ու իրենց կյանքը կորցրած զոհերին և, միաժամանակ, փաստում մեր հանձնառությունն ի նպաստ առավել մարդասիրական ու խաղաղ  աշխարհի։

Ամեն տարի Ապրիլի 24-ին մենք վերհիշում ենք հայ և ամերիկացի ժողովուրդների ամուր ու տևական կապերը։ Մենք հպարտանում ենք Ամերիկայի հայկական և սիրիական նպաստամատույց կոմիտեն հիմնած ամերիկացիներով, որոնց 1915թ․ սկիզբ առած առաջադեմ նախաձեռնության շնորհիվ հայ փախստականներին էր հասնում այնքան անհրաժեշտ մարդասիրական օգնությունը, և երախտապարտ ենք այն հազարավոր ամերիկացիներին, որոնք վտարանդի հայերին աջակցելու նպատակով միջոցներ տրամադրեցին կամ կամավորագրվեցին։

Այս օրը մենք արժանին ենք մատուցում հայ ժողովրդի ուժին ու տոկունությանը՝ ի դեմս ողբերգության։ Բարեբախտաբար, բազմաթիվ  հայեր հանգրվան են գտել մեր ափերում՝ բերելով իրենց հարուստ մշակույթը և իրենց ներդրումն ունեցել մեր երկրի կյանքում՝ տալով մեծ պատիվների արժանացած զինվորականներ, հայտի արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ։

Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ուղղված ցավոտ անցյալի ճանաչմանն ու դրա հետ հաշվի նստելուն։ Մենք համոզված ենք, որ այսօր պարտավոր ենք ոգեկոչել զոհերին և վերահաստատել ամբողջ աշխարհում խոցելի կրոնական ու էթնիկ փոքրամասնություններին պաշտպանելու մեր հանձնառությունը»։

Back to top button