ԿարևորՀասարակություն

1915 թ. բացառիկ լուսանկար՝ Մայր Աթոռի արխիվից

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռի արխիվում պահվող բացառիկ լուսանկար է հրապարակել:

«25 օգոստոսի, 1915թ., Մայր Աթոռ.

Երանաշնորհ Տ. Տ. Գևորգ Ե. Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սբ Գայանե վանքի միաբանական շենքի (որը վերածվել էր հիվանդանոցի) առջև՝ շրջապատված որբուկներով, գաղթականներով, բուժաշխատողներով, միաբաններով և զորականներով:

Տրամադրվել է Մայր Աթոռի արխիվի կողմից»,- գրել է նա:

Back to top button