Սփյուռքի ձայնը

Ամերիկայում հայկական լոբբինգը այնքան հզոր չէ, որ ստիպի Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանության բանաձևը․ Հարութ Սասունյան․ «Սփյուռքի ձայնը»

Կորոնավիրուսի հետևանքով Թուրքիայում 12 հայ է մահացել:

Ապրիլի 23-ին «Պողոսյան-Մանվելյան» համույթը Ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով առցանց համերգ կունենա, որտեղ կհնչեն Կոմիտասի, Մոցարտի ստեղծագործությունները:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին իրենց պատգամներն են հղում Կիպրոսի Հայոց Թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաճյանը և ամերիկաբնակ սփյուռքահայ գրող մտավորական, ճարտարագետ՝ Թադեոս Եսայանը:

Հայկական հարցի ճանաչման տարիներ շարունակ տարվող գործընթացը ունեցել է լավ արդյունք: Աշխարհի 30-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ որոշ երկրներում այն օրենքի ուժ է ստացել:

Ճանաչումը այլևս գործողությունների գլխավոր տեղ չպետք է զբաղեցնի, անհրաժեշտ է հարցը տեղափոխել իրավական դաշտ՝ միջազգային դատարաններում հաղթանակ գրանցելու համար:

Որո՞նք են առաջնային քայլերը՝ այս դաշտում լավ արդյունքներ ունենալու համար. հեռախոսազրույց ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանի հետ:

Back to top button