ԿարևորՀասարակություն

Սանկտ Պետերբուրգից Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունով իրականացվող չարտերային չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատից։

«Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։

Back to top button