ԿարևորՀասարակություն

Պարետի նոր որոշումը և Վարդենիսի իրավիճակը

Այսօրվանից հանվել են մարզային անցակետերը։ Այդ ուժերը կենտրոնացվելու են այն հատվածներում, որտեղ դրա անհրաժեշտությունը կզգացվի։ Այսինքն եթե տվյալ համայքում բռնկում լինի, ապա կփակվի այդ համայնքը։ Երեկվանից արդեն փակվել է Վարդենիս համայնքը։

Պարետատան որոշմամբ այսօրվանից որոշակիորեն փոփոխվել են տեղաշարժման սահմանափակումները՝  մասնավորապես, մարզային անցակետերը հանվել են։ Իհարկե, սա չի նշանակում, որ մարզային երթուղինները գործելու են։ Դրանք չեն գործելու, տնից դուրս գալիս ձեւաթղթերը պետք է լրացնել, այսինքն` պահպանվելու են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի աշխատանքի եղած սահմանափակումները:

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նշում է, որ իշխանությունները ջանքերը կենտրոնացնելու են այն հատվածներում, որտեղ ուժեղ վերահսկողություն իրականացնելու կարիք կա: Տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում` ասում է։

Եթե անհրաժեշտություն լինի` պարետատունը  օգտագործելու է համայնքային սահմանափակումները։ Այսինքն` եթե որևէ համայնքում բռնկում տեղի ունենա, ապա կփակեն տվյալ համայնքը։ Այս պահին փակված է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը։ Մարզպետ Գնել  Սանոսյանը ՖԲ էջում տեղեկացրել է, թե ինչ իրավիճակ է համայնքում։

Ըստ նրա` վարակակիրների թիվը 47- է, բայց դեռ  պարզ չէ,  թե որն է վարակի աղբյուրը։ Այս պահին Վարդենիսում փակ է պոլիկլինիկան, հիվանդանոցը չի գործում, զինվորական հոսպիտալն էլ քաղաքացիական անձանց չի ընդունում։ Մարզպետն ասում է, որ Վարդենիսի հիվանդանոցի շտապ օգնությունը լիարաժեքորեն աշխատում է, իսկերեկվանից Մարտունու ծննդատուն է ընդունում Վարդենիսի ծննդկաններին։

Պարետի որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից դուրս գալու համար սահմանվել է հատուկ ռեժիմ՝ արգելվում է  անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։

«Ելք ու մուտք լինելու  է միայն մարզպետարանի կողմից կնիքով տրված համապատասխան փաստաթղթով»,- ասում է Գնել Սանոսյանը։

Նկատենք, որ թեեւ Վարդենիսի պոլիկլինիկան չի աշխատում, բայց բժիշկների կոնտակտները փոխանցվել են թեժ գծին, պացիենտները կարող են զանգել եւ ստանալ անհրաժեշտ բժշկական ցուցումներ։

Back to top button