ԿարևորՀասարակություն

Մայիսի 1-ից 30%-ով կբարձրանա երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում աշխատող 230 մարդու աշխատավարձ

Մայիսի 1-ից միջինում 30%-ով կբարձրանա երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում աշխատող շուրջ 230 մարդու աշխատավարձ: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Տարեցների և հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների շուրջ 700 աշխատակիցների աշխատավարձը նույն չափով բարձրացել էր այս տարվա հունվարից՝ հիշեցնում է նախարարը:

Back to top button