ԿարևորՀասարակություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ Եղեռնի զոհերի հիշատակին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) Եղեռնի 105-րդ տարելիցին զոհերի հիշատակին կատարում է նվիրել:

Նվագախումբը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյությում  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ կատարում է Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը»:

Այս կատարմամբ նվագախումբը միանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արշավին։ Նվագախումբն, այսպիսով, հիշատակի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին 1915-23 թթ.։  Հիշում ենք և պահանջում։

Back to top button