ԿարևորՀասարակություն

Հայաստանի պետական համակարգում աշխատելու հայտ է լրացրել 742 մասնագետ՝ 27 երկրներից

Սփյուռքի մասնագետների «իԳործ» ծրագրի հայտադիմումների վերջնաժամկետն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Հայաստանի պետական համակարգում աշխատելու հայտ է լրացրել 742 մասնագետ՝ 27 երկրներից:

Դիմողների ցանկում, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, քիչ չեն աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտները: Այժմ հայտերը դիտարկման փուլում են, արդյունքների վերաբերյալ դիմորդները հետագայում կստանան լրացուցիչ տեղեկատվություն: Ծրագրի հաջորդ փուլը կընթանա հարցազրույցի ձևաչափով:

Պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով՝ ծրագրի մեկնարկի ժամկետները գուցե ենթարկվեն փոփոխությունների:

Back to top button