Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պահանջատիրությունը մեր ինքնության անքակտելի մասն է

Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
[email protected]

 «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս անգամ ապրիլի 24-ին տեղի չի ունենա ավանդական համաժողովրդական երթը դեպի հուշահամալիր։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը համոզված է, որ նման զարգացումը մարդկանց ընկալումների վրա արմատական ազդեցություն չի ունենա։

«Հայոց ցեղասպանության հիշողությունը հայոց ինքնության առանցքներից մեկն է։ Ինքնության տարրերը՝ հայերի թե օտարների մեջ, շատ դժվար են փոխվում. դա կարող է լինել միայն հասարակական մեծ ցնցումների հետեւանք։ Համավարակի նահանջը, վստահ եմ, ավելի կուժեղացնի ժողովուրդներին բարոյապես. արդեն այսօր մեր աչքի առաջ են մասնագիտական թե մարդկային նվիրումի, փոխադարձ հոգացողության եւ օժանդակության, սերունդների համերաշխության բազում օրինակներ։ Դրանք կշարունակվեն, նոր որակ կստանան, նոր լուծումներ կգտնեն այս դժվարությունները հաղթահարելուց հետո եւս»,- ասաց տնօրենը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում, նշելով, որ ազատ տեղաշարժի արգելքների թուլացմանը զուգահեռ մարդկանց հոսքը դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր կշարունակվի նույն թափով։

Հարություն Մարությանն անդրադարձավ նաեւ ՀՑԹԻ-ի՝ ապրիլի 24-ին Հիշողության երթ կազմակերպելու նախաձեռնությանը, որի «Հիշում եմ» ձեւակերպումը քննադատությունների ալիք էր բարձրացրել․ «Որեւիցե քաղաքական նպատակ չի հետապնդվել։ Պահանջատիրությունն ինչպես կար, այնպես էլ շարունակում է ու կշարունակի մնալ բոլորիս պայքարի առանցքում, քանի որ այն մեր ինքնության անքակտելի մասն է կազմում»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button