ԿարևորՀասարակություն

Ծիծեռնակաբերդի հուշակոթողից ճառագող լույսն ու ոգեկոչմանը մասնակցող քաղաքացիները

Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցին քաղաքացիները յուրօրինակ ձևով են մասնակցում ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։

Ապրիլի 23-ին՝ ժամը 21.00-ից շատերն անջատեցին բնակարանների լույսերը և պատուհանների մոտ լույս կամ լապտեր վառեցին՝ լույսն ուղղելով Ծիծեռնակաբերդի հուշակոթողից ճառագող լույսին՝ այդպես ոգեկոչելով սուրբ նահատակների հիշատակը:

Ապրիլի 24-ին ՀՀ կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին:

Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:

Մինչև ապրիլի 25-ը ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով՝ փակ կլինի դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը:

Back to top button