ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Եկեղեցին մտահոգված է հասարակության ոչ միայն հոգևոր, այլ նաև ֆիզիկական առողջությամբ

Ռադիոլուրը «շրջում է» աշխարհով մեկ՝ իմանալու, թե ինչպես է ապրում մոլորակն այս օրերին։ Մեզ օգնում են աշխարհով մեկ ապրող հայերը՝ պատմելով, կիսվելով իրենց երկրներում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի ու ձեռնարկվող քայլերի մասին։

Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակի փոխանորդ, Բելգիայի Հայոց Հոգևոր Հովիվ Զատիկ Վարդապետ Ավետիքյանն է «Ռադիոլուրի հյուրասրահում»։ Արդեն 10 տարի է ծառայում է Բելգիայի միակ հայկական եկեղեցու, մինչ այդ՝ 27 տարի, Ֆրանսիայում է եղել։

Այս օրերին եկեղեցուն ծառայելը լավ փորձառություն է, «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Զատիկ Վարդապետ Ավետիքյանը։ Ինքը սովորել է նորագույն տեխնոլոգիաներով պատարագ անցկացնել, եկեղեցական արարողություններն էլ «տեղափոխել» է ֆեյսբուքյան ուղիղ եթերային տիրույթ։

Եկեղեցին մտահոգված է հասարակության ոչ միայն հոգևոր, այլ նաև ֆիզիկական առողջությամբ, և չէր կարող չանել այն, ինչ հարկադրում է իրավիճակը, ինչը պարտադրում են այս օրերը։

Back to top button