ԿարևորՀասարակություն

«Օղակաձև» զբոսայգուց նորատունկ թանկարժեք սոճիներ են գողացել

«Օղակաձև» զբոսայգու վեցերորդ հատվածի տարածքից գողացել են նոր տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը: Գողության փաստն արձանագրել են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները:

«Ասեղնատերևավոր տեսակները տեղափոխման առանձնահատուկ եղանակներ ունեն, ինչը գողացողը չի կարող պահպանել: Հետևաբար՝ գողացված ծառերը դատապարտված են չորացման: Հավելենք, որ այդ ծառերը, շնորհիվ իրենց ֆիտոնցիդների, օդը մաքրում են բակտերիաներից և բազմազան միկրոբներից: Միաժամանակ մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ թթվածին»,- ասված է գրառման մեջ։

Back to top button