ԿարևորՀասարակություն

Հայփոստի կառավարումը փոխանցվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը

14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստի» կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այս տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։

«Հայփոստի կառավարման դիտորդ խորհուրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Հայփոստը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբմունքներով։
Պրն․ Կարապետյանին հաջողություն եմ մաղթում։
Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ»,- գրել է նախարարը։

«Հայփոստի» նոր տնօրենը ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի ինժեներ է, ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը։ Մինչև 2020 թ. ապրիլն աշխատել է ռուսական Round Bank-ում՝ որպես պրոդուկտների գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ է։ 

2006 թ-ից «Հայփոստի» կոնցեսիոն կառավարումն իրականացնում էր Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրաստ Մենեջմենթը»։

«Հայփոստը» կառավարում է 1209 փոստային դասիչ՝ սպասարկելով ավելի քան 750.000 հասցե ՀՀ-ի ողջ տարածքում՝ իր 885 փոստային բաժանմունքների միջոցով:

Back to top button