ԿարևորՀասարակություն

Ծաղկաձորում մեկուսացման մեջ է 750 քաղաքացի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ծաղկաձորից վերադարձի ճանապարին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իրավիճակը մեկուսացման վայրերում, հատկապես Ծաղկաձորում, քանի որ, ինչպես նա նշել, ամեն ինչ սկսվել է հենց այնտեղից:

«Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ են գտնվում 750 քաղաքացի, և այսօր էլ պատրաստվում ենք ընդունել ՌԴ-ից ժամանող մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք այդտեղ անցկացնեն իրենց 14-օրյա մեկուսացումը, և բացասական թեստավորման առկայության պայմաններում գնան, իրենց բնականոն գործերով զբաղվեն»,- ասել է նախարարը։ Նա վստահեցրել է, որ մեկուսացման վայրերում իրականացվում է պատշաճ վերահսկողություն, բուժօգնություն: Նաև հորդորել է հնարավորինս քիչ դուրս գալ տնից, քիչ շփվել, մտածել հարազատների առողջության մասին:

Back to top button