ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Իշխանությունը խանդում է մեզ․ Անի Սամսոնյան

«Ռադիոլուրի» հյուրասրահում ԱԺ պատգամավոր, ԼԿՀ խմբակցության անդամ Անի Սամսոնյան է։

Պատգամավորի հետ խոսել ենք Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման կառավարության ներկայացրած ծրագրերի արդյունավետության, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների մասին։

Պատգամավորի խոսքով` խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս ԼԿՀ –ի, պատշաճորեն է կատարում իր առաքելությունը։

«Երբ իշխանությունը սխալվում է, մենք ասում ենք` դուք սխալ եք։ Երբ ունենք առաջարկ, մենք ասում ենք` այս հարցը պետք է լուծվի այսպես։ Էլ ի՞նչ պետք է անենք։ Իսկ իշխանությունը չի՛ լսում, չի՛ փորձում հաշվի նստել քեզ հետ, փորձում է քո ասածները շահարկել։ Այնպես է անում, որ քո առաջարկը չանցնի, որ դու դուրս չգաս ավելի լավը։ Իշխանությունը խանդով է մոտենում ցանկացած լավ գաղափարի ու առաջարկի»,- ասում է Անի Սամսոնյանը։

Back to top button