ԿարևորՀասարակություն

Պետք է հավելյալ ջանքեր գործադրենք կորոնավիրուսի աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ. Արսեն Թորոսյան

Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, ՀՀ առողջապահության նախարարն արձանագրում է, որ կա աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում:

«Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատանվում է 700-800 սահմաններում:

Վերոշարադրյալը նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու և թուլանալու:

Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում թե’ մարզային, թե’ Երևանի բուժհաստատություններում: Բուժաշխատողների կողմից անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը բազմապատիկ ավելի կարևոր է, քան մեր այլ քաղաքացիների կողմից: Նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի առաջինն իրենք չհանդիսանան վարակի աղբյուր իրենց պացիենտների համար և երկրորդը, որպեսզի կարողանան շարունակել իրենց կարևոր առաքելությունը՝ բուժօգնություն մատուցելու բազմաթիվ քաղաքացիների»,- գրում է նա իր ֆեյսբուքի էջում՝ ներկայացնելով աճի տեմպի գծապատկերը:

Back to top button