ԿարևորՀասարակություն

Պետրոս Ղազարյանն ու Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։

Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։

Հայտարարությամբ խորհուրդն ափսոսանք է հայտնել վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով ՀԸ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը երեկ աշխատանքից ազատման դիմում էր գրել:

«Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար»,- ասված է հայտարարության մեջ:

«Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը»,- հայտնում է խորհուրդը։

Առաջիկայում կհայտարարվի մրցույթ այս պաշտոնի համար:

Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի տեխնիկական փորձի կադրերի արտահոսք էր եղել:

Back to top button