Մարտի 14-ից տարբեր երկրներից Հայաստան է վերադարձել 22 000 ՀՀ քաղաքացի


Մարտի 14-ից տարբեր երկրներից Հայաստան է վերադարձել 22 000 ՀՀ քաղաքացի։ Այսօր տեղեկացրել է ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը։
Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից նախօրեին Հայաստանի քաղաքացիները դուրս են բերվել: Ադոնցն ասել է, որ ակնկալվում է՝ նրանք մոտ օրերս կվերադառնան հայրենիք:
«Եթե թռիչքը հետաձգվում է, դեսպանատների ներկայացուցիչները փորձում են ամեն կերպ աջակցել քաղաքացիներին, այդ թվում ապահովելով ժամանակավոր կեցավայրով, ինչպես և արվել է ՌԴ-ում»,- ասել է նա։
ԱԳ փոխնախարարը Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին հորդորել է հետևել դեսպանությունների, հյուպատոսությունների խորհուրդներին։
Չարտերային չվերթով ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը: Նախորդ երկու օրերին երկու չվերթ է իրականացվել Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: