ԿարևորՀասարակություն

Հեռավար դասընթացներ՝ Լոռու մարզի դպրոցականների համար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմադրամը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Լոռու մարզպետարանի կրթության վարչությունը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակում անընդհատ կրթվելու և նոր գիտելիքներ ստանալու անհրաժեշտությունը, ձեռնամուխ են եղել իրականացնելու հեռավար դասընթացներ Լոռու մարզի դպրոցականների համար։

Հեռավար դասերի թեման ընտրվել է տվյալ դպրոցի Ինֆորմատիկա առարկայի ուսուցչի հետ միասին, և նպատակ է հետապնդում օգնել երեխաներին ամրապնդել իրենց գիտելիքները ՏՏ ոլորտում, նրանց ծանոթացնել ոլորտի իրենց համար հասանելի գործիքակազմին, դրանց ընձեռած հնարավորություններին և կիրառություններին:
Առաջին դասն անցկացվել է Վանաձորի թիվ 20 դպրոցի 6-րդ դասարանցիների հետ։

Back to top button