Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ընդունվել է օրենք՝ Հայաստան ներգաղթը խթանելու համար

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Թվում է, թե Հայաստանում ներգաղթն ապահովելու համար պետք է ստեղծված լինեին բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները եւ այն խթանող գործոնները: Բայց պարզվում է, որ մեր մաքսային օրենսգրքում մինչ օրս գործում են այնպիսի դրույթներ, որոնց համաձայն Հայաստան մշտական բնակության համար ժամանող մեր հայրենակիցները եւ նման ցանկություն հայտնած այլ ազգերի ներկայացուցիչներ պատկառելի մաքսավճարներ են մուծում սեփական տան ապրանքները Հայաստան բերելու համար՝ հաճախ այդ վճարումների մասին իմանալով վերջին պահին՝ մուտքի մաքսակետում: Փաստն անտրամաբանական է՝ հատկապես պետականորեն իր առջեւ բնակչության աճի խնդիր դրած պետության համար: Եթե նույնիսկ այս երեւույթը շատ դեպքերում վճռորոշ դեր չի ունենում Հայաստանում մշտական բնակություն հաստատելու՝ անձանց որոշումների վրա, այնուամենայնիվ, ներգաղթի համար բարենպաստ պայմաններ ապահովելու առումով էական բացթողում է:

Իսկ ներգաղթ դեպի Հայաստան, չնայած փոքր ծավալներով, բայց կա եւ վերջին երկու տարվա համամասնություններով նույնիսկ այդ ցուցանիշների աճ է գրանցվել: 2017 թ. Հայաստանում մշտական կացության կարգավիճակ է ստացել 1,301 մարդ, ովքեր հատուկ եւ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածների հետ միասին կազմել են 6,042 մարդ:  2019 թ. արդեն  Հայաստանում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը հասել է 7,986, որից 2,079-ը ցանկացել են մշտապես բնակվել հանրապետությունում: Հայաստան մշտական բնակություն հաստատելու  համար վերադարձածների գերակշիռ մասը մերձավոր սփյուռքի ներկայացուցիչներ են: Ներգաղթի խնդիրների լուծումներ  է նախատեսվում Ազգային ժողովի վերջին քառօրյայում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնած «Մաքսային կարգավորման  մասին» օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button