ԿարևորՀասարակություն

Կառավարության 7-րդ ծրագիրի շրջանակներում կտրամադրվի 875 մլն դրամ

Արդեն մի քանի օր է՝ առևտրային մի  բանկերում հերթեր են։ Այս օրերին քաղաքացիները ոչ միայն  գումարներ են տալիս բանկերին, այլ նաև՝ հակառակը՝ ստանում են։  Այս օրերին քաղաքացիները  սկսել են ստանալ սոցիալական աջակցության ծրագրերով  իրենց  հատկացվելիք  միանվագ  գումարները։ Շահառուները պետք է գումարը ստանան։ Կորոնավիրուսի տնտեսական չեզոքացման 7-րդ ծրագրիրը   հղիների համար է նախատեսված։

Աջակցությունը միանվագ է՝ 100 հազար դրամ։ Սոցիալական այս ծրագիրն ունի 8.753  շահառու, նրանց համար նախատեսված է  875 մլն (875,300,000) դրամ: Ապրիլի 20-ի տվյալներով, 2,967  մարդ ստացել է իր աջակցությունը։ Դրամական արտահայտությամբ այն կազմում է   ավելի քան 300 մլն դրամ (296,700,000 )  դրամ։

Լաուրա Մարուքյանը բանկ  հաճախ չի այցելում, այն էլ արտակարգ  դրության պայմաններում։  Անհանգստանում է ոչ միայն իր կյանքի համար․  երրորդ բալիկին է սպասում։  Վերջին անգամ տնից դուրս է եկել,  բանկ գնացել մի քանի օր առաջ։ Գնացել է ոչ թե կոմունալ վճարի համար, այլ` իրեն հասանելիք  100 հազար դրամ  գումար ստանալու։ Այժմ նորից տանն է, մարդկանց հետ շփումները հասցրել է նվազագույնի, պաշտպանում է եւ իրեն, եւ երեխաներին։ Ինձ հետ էլ հեռախոսով խոսեց.

«Ես 7-րդ ծրագրի շահառու եմ, ու 100 հազար դրամը ստացել եմ»։

Կորոնավիրուսի տնտեսական չեզոքացման 7-րդ ծրագիրը  հղի կանանց  համար է։ Նրանց տրամադրվող աջակցության համար նախատեսված  100 հազար դրամ գումարը նույնպես միանվագ է։

 Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության  պետ Անի Ամիրշադյանը «Ռադիոլուրին» փոխանցում է․ «Շահառու են բժշկական կազմակերպություններում հաշվառված և 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի քան 34 շաբաթական հղիություն ունեցող կինը,  որը  2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող։ Նաև՝ չունի ամուսին, չունի ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնություն, ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է։ Վարձու աշխատող չէ` քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձ»։

Սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի համար  օնլայն հասցեն նույնն է՝ dimum.ssa.am: Զրուցակիցս դիմումը  լրացնելիս որևէ խնդիր չի ունեցել։

«Քայլերը հերթականությամբ լրացրել եմ՝ իմ անուն, ազգանուն, հայրանուն, սոցքարտ, անձնագրի սերիա, քանի շաբաթական հղիություն ունեմ։ Երբ լրացրեցի, նշվեց, որ իմ անունը կա շահառուների ցանկում։ Նշեցի բանկը, որից ցանկանում եմ գումարը ստանալ։ Իմ էլեկտրոնային հասցեին հաջորդ օրը եկավ հաղորդագրություն, որ կարող եմ  իմ գումարն ստանալ»։

Գումարը տրամադրվում է հղի կնոջը միանվագ՝ անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով: Միանվագ դրամական օժանդակության գումարը չի կարող դրվել արգելանքի տակ, բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, ինչպես նաև չի մտնում ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ։

Սոցիալական այս ծրագիրն ունի մոտ 9 հազար (8.753) շահառու, նրանց համար նախատեսված է  875 մլն (875,300,000) դրամ: Ապրիլի 20-ի տվյալներով, մոտ 3 հազար ( 2,967)  մարդ ստացել է աջակցությունը։

Back to top button