ԿարևորՄիջազգային

WTI տեսակի նավթի գինը պատմության մեջ առաջին անգամ դարձել է բացասական

WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսների արժեքը պատմության մեջ առաջին անգամ զրոյից ներքև է իջել, հայտնում է Bloomberg-ը:

Ֆյուչերսների արժեքն ինջել է մինչև -37.63 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը նշանակում է` վաճառողները փաստացի վճարել են գնորդներն, որպեսզի ազատվեն արդյունահանված նավթի ծավալից:

Պատճառն այն է, որ որ երեքշաբթի օրը վերջինը կլինի այս նավթի վաճառքի համար, իսկ Covid-19 համաճարակի պայմաններում, երբ տնտեսությունը «սառեցված է», ամերիկյան նավթի պաշարներն այնքան են ավելացել, որ այն պահեստավորելու տեղ չկա:

WTI-ի հունիսյան ֆյուչերսները նույնպես ընկնում են 18 տոկոսով՝ մինչև բարելի համար 20 դոլար, Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդը նվազել է գրեթե 10 տոկոսով՝ մինչեւ բարելի համար 25,43 դոլար։

Back to top button