ԿարևորՀասարակություն

Հրամանատարն ու զինվորը. մի լուսանկարի պատմություն

Լուսանկարում կապիտան Գաբրիելյանն իր զինվորի՝ Արման Օրդուբեկյանի հետ է:

Արման Օրդուբեկյանն իր հրամանատարի հետ գնացել է դիտելու «Հարսանիք լեռներում» ներկայացումը: Բեմադրության ընթացքում ցուցադրվում է տեսանյութ, որի կադրերից մեկում Արմանի հայրը, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ կամավոր մեկնել էր Ջաբրայիլում ծառայող ավագ որդու մոտ, ասում է՝ «եկել եմ որդուս մոտ, բայց այստեղ բոլորն իմ տղաներն են»:

«Հենց այդ պահին էլ արվել է լուսանկարը։ Ցավոք, 2016 թվականի սեպտեմբերին Արմանի ավագ եղբայրը՝ Արայիկը, զոհվել է հակառակորդի կրակոցից»,- հրապարակելով «Զինուժի» տեսանյութը՝ գրել է ՀՀ պաշպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Պատմությունն ամբողջությամբ` տեսանյութում

Back to top button